Ի՞նչու վստահել ապահովագրական ընկերության կամ վնասը պատճառող կողմի նկատմամբ պահանջների կարգավորման գործառույթները Hatucum.am ծառայությունը և ինչ արժեք ենք մենք ապահովում հաճախորդների համար:
Պահանջների կարգավորման գործառույթների իրականացումը և առանձին ծառայության տեսքով այս ուղղության ձևավորումը սաղմնավորվել է մեր ընկերությունում շուրջ 4+ տարի առաջ առկա հաճախորդներին մատուցվող ապահովագրական և փորձագիտական խորհրդատվության շրջանակներում: Բանն այն է, որ ընկերությունը սկսած 2004թ. նոյեմբերից գործել է Հայաստանի ապահովագրական շուկայում որպես ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված հինգ ապահովագրական բրոքերային ընկերություններից մեկը՝ իր հաճախորդների մոտ առկա ռիսկերի վերաբերյալ ՀՀ ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող համապատասխան ծառայությունների արժեքային և որակական չափորոշիչների վերլուծության արդյունքում ապահովելով լավագույն «գին-որակ» համակցությամբ օժտված ապահովագրական պրոդուկտների պայմանագրերի կնքումը, պայմանների բանակցումը ապահովագրական ընկերությունների հետ հաճախորդի փոխարեն, պայմանագրերի սպասարկումը, վնասների կարգավորման որոշակի գործառույթները և ընդհանուր խորհրդատվությունը ապահովագրական ոլորտի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ: Այսպիսով՝ մեր հաճախորդները ունեցել են և շարունակում են ունենալ այն լավագույն պրոդուկտները, որոնք առկա էին ՀՀ շուկայում գործող ապահովագրական կազմակերպություններում:
2012թ.-ին, վնասների փորձաքննության ուղղությունը հիմնելու և զարգացնելու նպատակի իրագորմծման համար մենք հրաժարվեցինք լիցենզիայից (որը սահմանափակում էր երկրորդ ուղղության զարգացումը նույն ընկերության շրջանակներում) և վերագրանցեցինք ընկերությունը որպես ապահովագրական գործակալ, ինչը, իր հերթին թույլ տվեց մեզ ոչ միայն շարունակել նույն ոճով սպասարկել մեր հաճախորդներին ապահովագրության ոլորտում, այլ նաև զարգացնել մեկ այլ՝ վնասների փորձաքննության ուղղությունը:
Որպես վնասների փրձագիտական կազմակերպություն մեր ընկերությունը եղել է որակավորված Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, հանդիսացել ենք ՀՀ որոշ առաջատար ապահովագրական ընկերությունների փորձագետ, սպասարկել ենք ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի և Ավտոապահովագրողների բյուրոյի պատվերները:
Որպես վնասների փորձագետ մենք հպարտանում ենք ապահովագրական այնպիսի պատահարների հետ կատարված աշխատանքով և համապատասխան եզրակացություններով, ինչպիսիք են հիդրոէլեկտրոկայանների տարատեսակ վնասների, հրդեհների տարբեր դեպքերի, քամու արդյունքում օդանավակայանի շենքի կտուրի պոկվելու և հարակից ավտոկայանատեղիում կայանված մեքենաների վրա ընկնելու, տելեկոմունիկացիոն կայանների վնասների, բազմաթիվ տրանսպորտային միջոցներին (ներառյալ ԱՊՊԱ ոլորտում), բնակարաններին ու առանձնատներին, բեռներին պատճառված վնասների քննությամբ:
Որպես վնասների փորձագիտական կազմակերպություն, որը սերտ համագործակցության կապեր ունի Ռուսաստանի Դաշնության, Բելառուսական, Վրացական և Չինական փորձագետների հետ, մենք նաև կազմակերպել ենք տեղական ապահովագրական ընկերությունների համար և շարունակում ենք ապահովել մեր հաճախորդներին Հայաստանից դուրս և ավտոտրանսպորտային և բեռների պատահարների փորձագիտական քննությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև մեր արտասահմանյան փորձագետ-գործընկերների համար ՀՀ տարածքում իրականացվող փորձաքննություններով:
Որպես որոշակի որակի ապացույց հպարտ ենք, որ մեր աշխատանքի արդյունքները բարձր են գնահատվել Գերմանական գործընկերների կողմից, որոնց երաշխավորությամբ մեր ընկերությունը ներկայումս էքսկլյուզիվ ներկայացնում է Հայաստանը Սյուրվեյորների TMN Survey Group եվրոպական ասոցիացիյում, որի ցանցի շնորհիվ ներկայում մենք ապահովում ենք փորձագիտական աշխատանքների կատարումը աշխարհում շուրջ 180 հիմնական բեռնափոխադրման հանգույցներում:
Պահանջների սիստեմատիկ կարգավորման գործառույթներ մենք իրականացնում ենք վերջին 4+ տարիների ընթացքում: Հիմնականում քննվող և կարգավորվող պահանջները վերաբերում են ԱՊՊԱ ոլորտին, որոնց շրջանակներում մեր ծառայությունները ներառում են բողոքարկման սկզբնական քայլից մինչև դատարանում վստահորդի շահերի պաշտպանության ապահովումը:
Վերոնշյալ ոլորտներում փորձառությունը հնարավորություն է ընձեռել մեզ դիտարկել քննվող հարցը թե ապահովագրողի, թե փորձագետի և թե իրավապաշտպանի տեսանկյունից, ինչի արդյունքում, իմանալով նշված ոլորտների նրբությունները, մեզ հաջողվում է արդյունավետ պաշտպանել մեզ վստահած անձանց շահերը: Մենք հավատում ենք, որ դա է հաճախորդի համար դրական ելքով շուրջ 90% և ավել դեպքերի մեր վիճակագրության պատճառը, ինչպես նաև այն որ մեր առաքելությունը մենք տեսնում ենք թիրախային բնակչության շահերի պաշտպանության միջոցով պահանջների կարգավորման գործընթացում վերջիններիս հնարավորինս աջակցության մեջ:
Մենք հավատում ենք, որ ցանկացած ծառայություն իր լավագույն արժեքայնությունն ունի հաճախորդի համար այն ժամանակ, երբ ծառայության շնորհիվ հաճախորդի համար ստեղծված բարելավումը համահունչ է այն արժեքին, որը հաճախորդը վճարել է ծառայության համար: Կարևորելով հաճախորդի համար մեր ծառայության արդյունավետությունը՝ մեր կողմից ստեղծված ֆինանսական, ժամանակի տնտեսման, մասնագիտական նրբությունների և մեր փորձից բխող արդյունքը, ինչպես նաև մատուցվող ծառայության արժեքի հետ վերջինիս ներդաշնակեցման նպատակով, Hatucum.am-ի ծառայության վարձատրությունը ձևավորվում է այն ֆինանսական արժեքից, որը մեր աշխատանքի արդյունքում փոխանցվում է հաճախորդին:
Այսպիսով՝ եթե փոխանցենք 0 դրամի արդյունք Հաճախորդին, մեզ վճարված կանխավճարը վերադարձվում է:
Իսկ Դուք կցանկանա՞ք, որ մենք պաշտպանենք ձեր շահերը շաբաթական 24ժամ/7օր ռեժիմով՝ տարեկան սպասարկման ծրագրի ներքո, այն էլ բազային սակագնից շուրջ 70% ցածր արժեքով, ընդամենը տարեկան 14500 դրամով:
Ի դեպ, ձեռք բերելով տարեկան սպասարկում ծառայությունը Դուք կարող եք ցանկացած պահի այն աննվանափոխել այն անձի անունով, ում այն ավելի անհրաժեշտ է տվյալ պահին, ընդամենը լրացնելով նոր սեփականատիրոջ տվյալները այստեղ:
Եվ սա դեռ մենը չէ՝ այս ծառայությունը Դուք կարող եք նվիրել այն վարորդներին ում համար հոգում եք:
Եթե «Այո» լրացրեք հակիրճ հայտը այստեղ և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ խորհրդատվության և վճարման մանրամասները համաձայնեցնելու նպատակով:»