I. ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Նախքան սույն կայքից օգտվելը խնդրում ենք ծանոթանալ ստորև սահմանված կանոններին և պայմաններին (այսուհետ՝ «Պայմաններ»), որոնք սահմանում են «Ավանգարդ Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.hatucum.am կայքից (այսուհետ՝ «Կայք») (ներառյալ՝ Կայքում մատչելի նյութերի, առաջարկվող ծառայությունների և գործառնական հնարավորություններից) օգտվելու կարգը:
2. Կայք մուտք գործելով, այնտեղ առկա նյութերը դիտելով կամ Կայքն այլ կերպ օգտագործելով կայքից օգտվող անձը (այսուհետ՝ «Դուք», «Ձեր», «Այցելու», «Օգտատեր») հաստատում է, որ ծանոթացել և ընդունում է Պայմանները և տեղյակ է, որ Պայմաններն ունեն Ձեր և Ընկերության միջև Կայքի օգտագործման կապակցությամբ կնքվող պայմանագրի իրավաբանական ուժ: Պայմաններին համաձայն չլինելու դեպքում խնդրում ենք դուրս գալ Կայքից:
3. Մենք կարող ենք մեր հայեցողությամբ, նախնական ծանուցմամբ կամ առանց դրա փոփոխել Պայմանները: Դուք տեղյակ եք, որ Կայքից օգտվում եք օգտվելու պահին հրապարակված Պայմաններին համապատասխան և պարտավոր եք ինքնուրույն ծանոթանալ հետագա բոլոր փոփոխություններին: Ձեր կողմից Կայքից օգտվելը շարունակելը նշանակում է, որ Դուք ծանոթացել և ընդունել եք Պայմանների փոփոխությունները: Դուք պարտավորվում եք ապահովել, որ Ձեր ինտերնետային կապը և/կամ համակարգչային և բջջային սարքավորումներն ոգտագործող այլ անձինք օգտվեն Կայքից Պայմանների համապատասխան:
4. Կայքը նախատեսված են միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ դուք կամ առնվազն 18 տարեկան եք, կամ էմանսիպացված անչափահաս եք, կամ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը, ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Պայմաններն ընդունելու և դրանցով առաջնորդվելու պահին և համար:
5. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ խմբագրել Կայքի առանձին բաժիններ, վերանայել Կայքի գործառնական հնարավորությունները, դադարեցնել կամ սահմանափակել Կայքի մատչելիությունը ինչպես բոլոր, այնպես էլ առանձին օգտագործողների կամ վերջիններիս խմբերի համար: Դուք տեղյակ եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերոհիշյալի հետ կապված Ձեր բոլոր կորուստների և բաց թողնված օգուտի համար: Մտավոր սեփականության իրավունք
6. Կայքը, դրա ամբողջ բովանդակությունը և գործառնական հնարավորությունները (ներառյալ՝ տեղադրված տեքստերը, պատկերները, տեսաձայնային ֆայլերը, դիզայնը) պատկանում են Ընկերությանը կամ օգտագործվում են դրանց իրավատերերի թույլտվությամբ:  

Կայքի օգտագործումը
7. Դուք իրավունք ունեք

7.1. Կայքն օգտագործել միայն տեղեկատվական, ոչ-առևտրային, անձնական օգտագործման նպատակով, կամ օրինական գործարարական նպատակներով՝ որպես Ընկերության ներկա կամ պոտենցիալ հաճախորդ կամ գործընկեր:
8. Դուք իրավունք չունեք
8.1. Կայքում առկա տվյալնեը պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Կայքից սույն Պայմանների համապատասխան բնականոն օգտվելու համար (օրինակ՝ տվյալների պահումը համակարգչի RAM հիշողությունում):
8.2. Կայքից օգտվելիս խախտել Ընկերության կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել Կայքի այլ օգտագործողների կողմից Կայքից օգտվելը:
8.3. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ Ընկերության կարծիքով անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ:
8.4. Չկիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքը:
8.5. Չփորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է:
8.6. Կատարել այլ գործողություն, որը խախտում է Կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները, կամ Կայքի բնականոն աշխատանքը:
Պատասխանատվության բացառումը
9. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքը տրամադրվում է օգտվելու պահին առկա պայմաններով և հնարավորություններով (“as is” and “as available”) և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի մատչելիության, անվտանգության և Կայքի օգտագործման հետ կապված այլ գործոնների համար:
10. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքից օգտվում եք Ձեր ռիսկով և դրանից օգտվելու կապակցությամբ Ընկերության, վերջինիս աշխատակիցների, գործընկերների և այլոց նկատմամբ որևէ հայց, պահանջ, պատասխանատվություն կամ այլ վարույթ սկսելու իրավունք չունեք:
Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
11. Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Դրանից բխող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում:  

 Պատասխանատվության բացառումը
9. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքը տրամադրվում է օգտվելու պահին առկա պայմաններով և հնարավորություններով (“as is” and “as available”) և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի մատչելիության, անվտանգության և Կայքի օգտագործման հետ կապված այլ գործոնների համար:
10. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքից օգտվում եք Ձեր ռիսկով և դրանից օգտվելու կապակցությամբ Ընկերության, վերջինիս աշխատակիցների, գործընկերների և այլոց նկատմամբ որևէ հայց, պահանջ, պատասխանատվություն կամ այլ վարույթ սկսելու իրավունք չունեք:

 
Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
11. Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Դրանից բխող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում:  

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) կարգավորում է «Ավանգարդ Սոլյուշնս» ՍՊԸ (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.hatucum.am կայքից (այսուհետ՝ «Կայք») (այսուհետ նաև` Ընկերություն կամ Տվյալներ մշակող) կողմից տվյալների սուբյեկտի (այսուհետ նաև` Դուք) անձնական տվյալների մշակման կարգը, նպատակը, մշակվող անձնական տվյալների շրջանակը, տվյալների սուբյեկտի իրավունքները և դրանց առնչվող այլ հարաբերությունները:
1.2. Ընկերության կողմից տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, վերջինիս համապատասխան ընդունված Ընկերության ներքին և այլ ակտերով (այսուհետ` Կիրառելի օրենսդրություն):
1.3. Կայք մուտք գործելով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ընկերության կողմից Կայքի միջոցով (ներառյալ քուքիներից (cookies) և լոգ ֆայլերից (log files)) ստացված Ձեր անձնական տվյալների մշակմանը` համաձայն սույն գաղտնիության քաղաքականության:
1.4. Քաղաքականությունը կարող է Ընկերության հայեցողությամբ ցանկացած ժամանակ փոփոխվել: Յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից: 

2. Տվյալների հավաքագրում

2.1. Ընկերությունը Ձեր վերաբերյալ անձնական տվյալներ հավաքագրում է տարբեր աղբյուրներից.
2.1.1. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս Ձեր կողմից և տվյալների մշակում իրականացնող այլ սուբյեկտներից (ԱՊՊԱ համակարգ և այլ) տեղեկություններ ձեռք բերելով,
2.1.2. Կայքի բնականոն օգտագործման ընթացքում, Կայքի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելիս:
2.2. Ընկերությունն իրականացնում է ինչպես անձնավորված, այնպես էլ ապաանձնավորված տվյալների մշակում:
2.3. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, հավաքագրվում են տեղեկություններ, ինչպիսիք են` Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ այն չունենալու մասին տեղեկանքի տվյալները), անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլետրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ձեզ սեփականության իրավունքով պատկանող կամ Ընկերության ծառայությունները այլ անձանց նվիրելու դեպքում՝ նվերի հասցեատիրոջ տրանսպորտային միջոց(ներ)ի հաշվառման համարանիշները և այլ տեղեկատվությունը, Ընկերության հետ կապի ձայնագրությունները, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կապակցությամբ Ձեր կողմից գրավոր, բանավոր, էլեկտրոնային և/կամ կապի ցանկացած այլ միջոցով Ընկերությանն տրամադրված ցանկացած այլ տեղեկություն:
2.4. Կայքի բնականոն օգտագործման, Կայքի կամ այլ հեռակարավարման համակարգերի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, հավաքագրվում են տեղեկություններ, ինչպիսիք են` Ձեր ինտերնետ կանխագրի (IP) հասցեն, ինտերնետային ծառայությունների մատակարարը (ISP), Ձեր կողմից օգտագործվող դիտարկիչի (browser) տեսակը, օպերացիոն համակարգը, տեղակայման տվյալներ (location data), ցանցային գրանցամատյաններ (weblogs), տեղեկատվական հոսքի (traffic data) և ցանկացած այլ տվյալ, (ապաանձնավորված տվյալներ):
2.5. Ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ընկերության այն աշխատակիցների կողմից, ովքերունեն նման իրավասություն:
2.6. Անձնական տվյալների մշակումը Ընկերություն կողմից կարող է առաջադրվել նաև այլ լիազորված անձանց: Վերջիններս կողմից անձնական տվյալների մշակումն իրականացնում են օրենքին համապատասխան Ընկերության կողմից տրված առաջադրանքի շրջանակներում: 

3. Տվյալների մշակման նպատակները
Անձնական տվյալների մշակման նպատակներն են.

3.1. Ձեր ինքնության, կոնկրետ ծառայությունից օգտվելու պայմաններին համապատասխանության ստուգումը,
3.2. Ընկերության և Ձեր միջև ձևավորված պարտավորությունների կատարման ապահովումը,
3.3. Ձեզ հետ կապի հաստատումը, ներառյալ` փոփոխությունների և Ընկերության ու վերջինիս ստորաբաժանումների և աֆիլացված Ընկերությունների կողմից այլ ծառայությունների մասին ծանուցման համար,
3.4. Ընկերության բնականոն ընթացիկ գործունեության ապահովում, ինչպես նաև` Ձեր հայտերի, փոփոխությունների և այլ գործընթացների ժամանակ անհրաժեշտ նվազագույն նույնականացման ապահովման համար
3.5. մարքեթինգային քաղաքականության իրականացումը, ներառյալ՝ Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և ակցիաները Ձեզ մատչելի դարձնելը,
3.6. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ներառյալ` Կայքի սպասարկման որակի ապահովումը և բարելավումը,
3.7. Կայքի կառավարումը, Կայքում այցելուների շարժին հետևել, միտումների (trends) ուսումնասիրումը, Ընկերության օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվության հավաքագրումը,
3.8. տեղեկատվական նպատակներով ներքին տվյալների բազայի ձևավորումը,
3.9. ցանկացած զեղծարարության և այլ հանցավոր գործունեության հայտնաբերում և կանխարգելումը,
3.10. անձնական տվյալների սուբյեկտի օրինական շահերի պաշտպանությունը,
3.11. Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն,
3.12. Ընկերության կողմից հետապնդվող այլ օրինական նպատակների իրագործումը:

4. Տվյալների օգտագործումը և բացահայտումը

4.1. Անձնական տվյալների մշակման ընթացքում Ընկերությունն ընդունում է ներքին ակտեր, ձեռնարկում անհրաժեշտ և բավարար իրավական, կազմակերպական, տեխնիկական և այլ միջոցներ անձնական տվյալների մշակումը Կիրառելի օրենսդրությանը համապատասխանեցնելու, մշակման անվտանգությունն ապահովելու, չարտոնված մշակումը և այլ հնարավոր խախտումները հնարավորինս բացառելու համար,
4.2. Ընկերությունը կարող է տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, կիրառելի օրենսդրությանը համապատասխան, փոխանցել.
4.2.1. ծառայություն մատուցող սուբյեկտներին,
4.2.2. կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` օրենքով սահմանված պահանջի առկայության դեպքում:
4.3. Ընկերությունը իրավունք չունի այլ դեպքերում տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, եթե չունի տվյալների սուբյեկտի կողմից համապատասխան թույլտվություն, եթե դա չի պահանջվում և թույլատրվում օրենքով, կամ եթե տվյալների սուբյեկտն այդ մասին նախապես չի տեղեկացվել:
4.4. Երրորդ անձանց տվյալներ փոխանցելիս Ընկերությունը կիրառում է տվյալներ ստացողի կողմից փոխանցված տվյալների մշակման և պահպանման համար համապատասխան գաղտնիության և անվտանգության միջոցներ:

5. Տվյալների սուբյեկտի իրավունքները
Տվյալների սուբյեկտն իրավունք ունի Կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

5.1. տեղեկություններ ստանալ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, ներառյալ` մշակման նպատակի, եղանակների, ժամկետների, մշակող սուբյեկտների, մշակման արդյունքում իր համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, Ընկերությունից պահանջել իրականացնել անհրաժեշտ գործողություններ իր անձնական տվյալները ամբողջացնելու, նորացնել, ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ,
5.2. Ընկերությունից պահանջել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր անձնական տվյալների մշակման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ,
5.3. hետ կանչել իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը: Այդ դեպքում Ընկերությունը պարտավոր է դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` հետկանչն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ Ձեր և Ընկերության փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով: Այն դեպքում, երբ Ձեր անձնական տվյալների մշակումն անհրաժեշտ է Ձեր և Ընկերության միջև կնքված պայմանագրերի կատարման համար Ընկերությունը Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնում է վերոհիշյալ պայմանագիրը դադարելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում:
5.4. բողոքարկել Ընկերության գործողությունները կամ անգործությունը կամ որոշումները անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատական կարգով, եթե համարում է, որ իր անձնական տվյալների մշակումն իրականացվում է Կիրառելի օրենսդրության պահանջների խախտմամբ կամ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները
5.5. իրականացնել Կիրառելի օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ: 

6. Քուքիների (cookies) օգտագործումը

6.1. Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Ընկերությունն այն չի օգտագործում անձնական տվյալներ հավաքագրելու համար: Քուքիների միջոցով ստացված տվյալները օգտագործվում են Կայքի ընդհանուր շարժն ուսումնասիրելու, Կայք այցելությունները բարելավելու, Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը ապահովելու համար: